Բարի գալուս իմ անձնական կայք

Ես Հարություն Գրիգորյանն եմ: Ծնվել եմ այն ժամանակ Խորհրդային Հայաստանի, ներկայումս Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Պուշկինի անվան ռուսական դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Արցախի և Երևանի պետական համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում:

Ավարտելով ուսումն աշխատանքի եմ անցել Արցախի Հանրապետության Նախագահին կից Անվտանգության Խորհրդի աշխատակազմի իրավաբանական ծառայությունում՝ որպես իրավաբան-մասնագետ, որտեղ զբաղվել եմ քաղաքացիների կողմից Հանրապետության Նախագահին հասցեագրված բազմաբնույթ դիմումներին համապատասխան լուծում տալուն ուղղված գործունեությամբ:

2008 թվականին ավարտել եմ Գերմանիայի Քյոլնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչումը, միջազգային հանրային իրավունքի գծով:

Երկար տարիներ զբաղվում եմ քաղաքականությամբ և ներկայացնում եմ Արցախի Հանրապետության շահերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Աջակցում եմ բազմաթիվ բարեգործական, կրթական և տնտեսական նախաձեռնություններ, համագործակցում եմ ԵՄ երկրներում տարբեր քաղաքական ուժերի հետ, մեծ մասամբ՝ գերմանական և ավստրիական քաղաքական համակարգի ներկայացուցիչների և ԵՄ խորհրդարանի, ինչպես նաև քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ հայկական կառույցների հետ:  

Զուգահեռ դրան զբաղվում եմ միջազգային հանրային իրավունքի տեսակետից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գիտական ուսումնասիրությամբ՝ նպատակ հետապնդելով ներկայացնել նոր գիտական թեզ:

Պատեհ առիթներով Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տրամադրում եմ  իրավական տեղեկատվություն և խորհրդատվություն հայկական իրավունքին վերաբերող հարցերի շրջանակներում:

 

Հարցերի դեպքում ինձ կարող եք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստով:

 

Ինձ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում. Facebook, Twitter, Instagram և YouTube ալիքներում:

 

Իսկ Արցախին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նաև Facebook և Twitter Էջերից: